Հետևեք մեզ։

Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հավակնություն չունի․ Սարգիս Խանդանյան

14:49, 16 դեկտեմբեր 2025
Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հավակնություն չունի․ Սարգիս Խանդանյան

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի համագործակցության որոշակի շրջանակ, սակայն կառույցին անդամակցելու որևէ հավակնություն չունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության վերաբերյալ հարցին։  

«Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետև նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանն ունի համագործակցության որոշակի շրջանակ ՆԱՏՕ-ի հետ, որը որևէ կերպ չի ենթադրում ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Խանդանյանը։ 

Խանդանյանը նպատակահարմար չհամարեց  Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության մասին խոսելը։ 

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։ 

«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,-ասել էր վարչապետը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները