Ֆունկցիոնալ առումով բավականին դժվար էր մեր ֆուտբոլիստների համար։ Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին։
Այս մասին Հայաստան-Լատվիա խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Պետրակովը։
Նա ասաց, որ ամեն ինչ կանեն, որ գնան Գերմանիա, որ դուրս գան խմբից։
«Մենք կփորձենք մեր բոլոր ուժերը ներդնել»,-ասաց նա։
Պետրակովը շնորհակալություն հայտնեց նաև երկրպագուներին, ասելով` սա նաև երկրպագուների վաստակն է։