Հետևեք մեզ։

Ուելսը պարտվել է Թուրքիային․ մրցաշարային աղյուսակում Հայաստանը 2-րդն է

01:24, 20 հունիս 2023
Ուելսը պարտվել է Թուրքիային․ մրցաշարային աղյուսակում Հայաստանը 2-րդն է

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում, որում նաև Հայաստանն է, հանդիպել են  Թուրքիան ու Ուելսը։

Թուրքիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունելով Ուելսին` գերազանցել է 2:0 հաշվով: Ընտրական փուլի մյուս հանդիպումները կկայանա սեպտեմբերին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո 6 միավորով երկրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում։ Այս պահի դրությամբ D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1․ Թուրքիա – 9 միավոր (4 հանդիպում)
2․ Հայաստան – 6 միավոր (3 հանդիպում)
3․ Խորվաթիա – 4 միավոր (2 հանդիպում)
4․ Ուելս – 4 միավոր (4 հանդիպում)
5․ Լատվիա – 0 միավոր (3 հանդիպում):