Ես ու Պուտինը նոյեմբերի 8-ին ու 9-ին ունեցել են շուրջ 20 հեռախոսազրույց։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում ելույթ ունենալիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի եռակողմ հայտարարության տեքստը։ Պարզվեց, որ Ադրբեջանը չի ստորագրում այդ տեքստն ու առաջ է քաշում մի շարք պահանջներ»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ օրվա ընթացքում անընդհատ տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, օրվա վերջում պարզվեց, որ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում:
«ՌԴ նախագահն ասաց, թե Ադրբեջանը տեքստում առաջարկում է ավելացնել Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին կետ, ես ասացի՝ բացառվում է։ Հետո հանվեց այդ կետը, իսկ հետո լուրեր եկան մարտական գործողությունների ակտիվացման մասին ու, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով ԱԹՍ-ներ կան։
Ի վերջո, ես ստորագրեցի փաստաթուղթը, որը ավելի վատն էր, քան առավոյան ստորագրածը, բայց ավելի լավն էր, քան առաջարկվող մյուս տարբերակները, որոնցով մեկով նախատեսվում էր Մեղրիի միջանցք, մյուսով՝ Տավուշի անկլավների վերադարձ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ