Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հայաստան - Լատվիա հանդիպման լավագույն խաղացող, WhoScored-ի վարկածով։ Ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 7,9։
Հայաստանի հավաքականն առավելության էր հասել 2։1 հաշվով։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո 6 միավորով երկրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում։ Այս պահի դրությամբ D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․ Թուրքիա – 9 միավոր (4 հանդիպում)
2․ Հայաստան – 6 միավոր (3 հանդիպում)
3․ Խորվաթիա – 4 միավոր (2 հանդիպում)
4․ Ուելս – 4 միավոր (4 հանդիպում)
5․ Լատվիա – 0 միավոր (3 հանդիպում):
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ