Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է։ Նա դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը։