Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ Սահակ Հ․-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ