Հետևեք մեզ։

Թուրքիայում աշակերտը կրակ է բացել դպրոցի տնօրենի ուղղությամբ

15:38, 22 դեկտեմբեր 2025
Թուրքիայում աշակերտը կրակ է բացել դպրոցի տնօրենի ուղղությամբ

Թուրքիայի Մերսինի Անամուր շրջանում 12-ամյա աշակերտը հրազենից կրակելու եղանակով ծանր վիրավորել է դպրոցի տնօրեն Էնդեր Քարային։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: 

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տնօրենը նկատողություն է արել մի աշակերտի, որն անցյալ շաբաթ էլեկտրական հեծանիվով դպրոց էր եկել: 

Դպրոցի տնօրենի ուղղությամբ կրակելու սարսափելի կադրերը ֆիքսել են դպրոցի տեսախցիկները: Կադրերում երևում է, թե ինչպես է տղան հրազենով գալիս դպրոց և կրակում տնօրենի վրա: 

Հաղորդվում է, որ տնօրենի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։

Դպրոցում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, դասերը մեկ օրով դադարեցվել են։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները