Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

16:49, 22 դեկտեմբեր 2025
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառումն անցկացվել է «Էրմիտաժ» թանգարանային համալիրում:
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Նա նաև շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով ու մաղթել հաջողություններ:
 
Երկրների առաջնորդներն «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկիի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները