Մինսկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
Համաձայնագրի մասնակից երկրները, որոնց կներկայացնեն բոլոր վեց երկրների արտգործնախարարները, նիստ կանցկացնեն, որտեղ նախատեսվում է քննարկել հետագա համագործակցության հեռանկարները։ Կողմերը նախատեսում են քննարկել նաեւ միջազգային իրադրությունը եւ դրա ազդեցությունը ՀԱՊԿ երկրների անվտանգության վրա։
Բացի այդ նախատեսվում է ընդունող երկրի՝ Բելառուսի նախագահի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ԱԳ նախարարների հետ։