Հետևեք մեզ։

Ընթանում է Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ

21:25, 22 դեկտեմբեր 2025
Ընթանում է Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է, հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջով հայտնում է, որ հանդիպումն ընթանում է։

 

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

 

Ժամեր առաջ վարչապետը նաև հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները