Հետևեք մեզ։

Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Գառնիկ Դանիելյան

22:46, 22 դեկտեմբեր 2025
Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Գառնիկ Դանիելյան

Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ այցելեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

 

Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը.

 

«Զրուցեցինք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից: Սրբազանն իր ափսոսանքն ու վրդովմունքը հայտնեց տիրադավ եպիսկոպոսների նախաձեռնության, վերջիններիս աջակցելու եկած և խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների, Մայր Աթոռի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ՝ այն որակելով որպես խայտառակություն և մեծագույն ամոթ: 

Այս պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը: Հստակ օրը առայժմ հայտնի չէ։ 

Սրբազանը հայտնեց նաև մի մտահոգիչ տեղեկություն, ըստ որի, իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա Պատարագին, և խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին: Սա խղճի և կրոնի ազատության խախտում է: 

Այդուհանդերձ, Սրբազանը շարունակում է դրսևորել բացառիկ կամք՝ հավատալով, որ մեր արժեքների շուրջ համախմբումը հաղթելու է երկրում հաստատված չարիքին և ատելության մթնոլորտին:

«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները