Հետևեք մեզ։

Ժաննա Անդրեասյանն հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով

12:22, 23 դեկտեմբեր 2025
Ժաննա Անդրեասյանն հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները