Հետևեք մեզ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և պատգամավորները Շվեդիայի դեսպանին մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ

15:54, 23 դեկտեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և պատգամավորները Շվեդիայի դեսպանին մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթի, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:
 
Պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարեւորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:
 
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:
Խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները