Հետևեք մեզ։

«Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

15:57, 23 դեկտեմբեր 2025
«Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):
 
 
Մասնավորապես՝
արտադրական օբյեկտի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
 
գործիքների, սարքավորումների համապատասխան սանիտարական ախտահանում չի իրականացվել,
 
մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցի շեղբը մշակման չի ենթարկվել ոչ ուշ քան 1 ժամը աշխատանքից հետո։
 
 
 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները