Հետևեք մեզ։

Լոնդոնում պաղեստինամետ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են Գրետա Թունբերգին

23:03, 23 դեկտեմբեր 2025
Լոնդոնում պաղեստինամետ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են Գրետա Թունբերգին

Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնում ձերբակալել է շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին պաղեստինամետ բողոքի ակցիայի ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում գործող «Պաղեստինի համար բանտարկյալներ» խումբը։

Նշվում է, որ Գրետա Թունբերգը ձերբակալվել է «Ահաբեկչության մասին» օրենքի համաձայն՝ «Ես աջակցում եմ «Պաղեստինյան գործողություն» խմբի բանտարկյալներին, ես դեմ եմ ցեղասպանությանը» գրությամբ ցուցանակ պահելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը «Պաղեստինյան գործողությունը» որակել է որպես ահաբեկչական խումբ։

Լոնդոնի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ ևս երկու մարդ ձերբակալվել է շենքի վրա կարմիր ներկ լցնելու համար։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները