Դավիթ Տոնոյանն առաջարկում էր ԱԺ քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Քննիչ հանձնաժողովն ունի իր ընթացակարգը, պարոն Տոնոյանին 2 անգամ առաջարկել եմ ցանկացած ձևաչափով, մենք գնանք իրենց մոտ, ինքը գա էստեղ, օրենքի սահմաններում այս ֆորմատով:
Պարոն Տոնյանն ասում էր՝ ես գամ ուղիղ եթերով և Փաշինյանի հետ բանավիճեմ: Էդպես չի լինի, սա շոուի հարթակ չի»,- ասաց Քոչարյանը: