Հետևեք մեզ։

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը

10:48, 24 դեկտեմբեր 2025
Ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է պետական եկամուտների կոմիտեի նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: 

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- փոխանցեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Վախթանգ Միրումյանը ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի մայիս։ 

2025 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները