Հետևեք մեզ։

Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»

12:51, 24 դեկտեմբեր 2025
Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»

Հայաստան ադրբեջանական բենզին է ներկրել երկու ընկերություն։ Առաջինը «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran Oil (Ռան Օիլ) բենզալցակայանների ցանցը, երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Ran Oil-ը («Մեգա թրեյդ»), որի ներկրումների մասին օրեր առաջ արդեն հայտնի էր, պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։

Սամվել Մկրտչյանին 50%-ով պատկանում է նաև «Էս-թրեյդ գրուպ» ՍՊԸ-ն։

Ավելի վաղ գրավոր հարցմամբ ՊԵԿ-ին խնդրել էինք տեղեկացնել, թե 2025 թվականի ամենաթարմ տվյալներով որ ընկերություններն են Հայաստան բենզին ներմուծել։ Առաջին տասն ամիսների տվյալներով՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն այդ ցանկում չկա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները