Հետևեք մեզ։

ԱԳՆ-ն՝ ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ հնարավոր այցի մասին

14:44, 24 դեկտեմբեր 2025
ԱԳՆ-ն՝  ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ հնարավոր այցի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի տարածած տեղեկատվությանն այն մասին, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան։

Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է.

«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք»:

Ավելի վաղ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները