Հետևեք մեզ։

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամ վնասը վերականգնվել է

10:31, 25 դեկտեմբեր 2025
Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 499 մլն 504 հզր 500 ՀՀ դրամ գումարը։

 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները