Հետևեք մեզ։

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը Գյումրիում ավտովթարի է ենթարկվել. մանրամասներ․ Armlur.am

14:49, 20 հունիս 2023
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը Գյումրիում ավտովթարի է ենթարկվել. մանրամասներ․ Armlur.am

ArmLur.am-ի` Գյումրիի աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը քիչ առաջ իրեն պատկանող ավտոմեքենայով բախվել է բեռնատարի:

Վթարը տեղի է ունեցել Գյումրիի նախկին Շիրակ հյուրանոցի մոտակայքում:

Ականատեսները մեզ փոխանցեցին, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատգամավորը ոչ սթափ վիճակում է եղել՝ ալկոհոլի ազդեցության տակ:

Հավելենք, որ պատգամավորի մեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։