Հետևեք մեզ։

«Գրավված» և «օկուպացված» տարածքները դարձան «ազատագրված» տարածքներ, հետո էլ՝ «հայրենիք», այնտեղ միայն մոլախոտ էր աճում. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի 5 շրջանների մասին

14:52, 20 հունիս 2023
«Գրավված» և  «օկուպացված» տարածքները դարձան «ազատագրված» տարածքներ, հետո էլ՝ «հայրենիք», այնտեղ միայն մոլախոտ էր աճում. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի 5 շրջանների մասին

ԼՂ-ի շուրջ 22 տարի կար երկու իրականություն՝ նեղ փորձագիտական և լայն հանրային, որոնք միմյանց հետ չէին հաղորդակցվում: Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։


Ըստ Փաշինյանի՝ փորձագետները չէին ասում՝ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը պահանջում են անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրս բերում 7 շրջաններից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, ԼՂ-ն անվանում են ադրբեջանական հանրապետության ռեգիոն:


Փաշինյանը նշեց, որ բանակցային պատմության ընթացքում չի եղել մի դրվագ, որ Հայաստանը վիճարկի հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը, նույնը որոշակի կոնֆիգուրացիաներով վերաբերում է նաև Քելբաջար-Քարվաճառին և Լաչին-Քաշաթաղին:

 

«Այսպես. «Գրավված» տարածքներ, այս ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է,  կամ  «օկուպացված» ձևակերպումը Վարդան Օսկանյանինն է, տարածքները դարձան «ազատագրված», հետո էլ այդ «ազատագրված տարածքները» դարձան «հայրենիք»։ Այսպես էր հեռուստացույցի էկրաններին, բանակցությունների սեղանին Վարանդան շարունակում էր մնալ Ֆիզուլի, Սանասարը՝ Կուբաթլի։ Իսկ «ազատագրված» կամ «գրավյալ» տարածքներում հիմնականում մոլախոտ էր աճում, տեղ-տեղ որոշ գեներալներ հացահատիկ էին աճեցնում: Իսկ ԼՂ-ն, որ բանակցությունների ողջ ընթացքում ճանաչվում էր Ադրբեջանի մաս, Հայաստանի պաշտոնյաների հրապարակային խոսույթում երբեք չէր լինի Ադրբեջանի կազմում, որովհետև ըստ այդ ընկալման՝ ինչպես Ադրբեջանն էր անցկախացել ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն էր անկախացել ԽՍՀՄ-ից կամ Խորհդային Ադրբեջանից»,- ասաց Փաշինյանը: