Հետևեք մեզ։

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում. Փաշինյան

13:56, 25 դեկտեմբեր 2025
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվում կեղծ մեղադրանքներով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակին։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետը, անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի մասին հարցին, նշեց. 

«Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում և փոխանցում, և այս պահին հրապարակային հայտնի տեղեկատվությունից ավել տեղեկություն չեմ կարող հայտնել»։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները