Հետևեք մեզ։

Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա

18:59, 25 դեկտեմբեր 2025
Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա

Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ և նկատում է տարածաշրջանի ներսում կապերի վերականգնում՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման սկսված գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի շարունակական մատակարարումները:

Զախարովան հավելել է, որ դա հաստատում է «3+3» ձևաչափի զարգացման արդիականությունը, որտեղ շեշտը դրվում է տրանսպորտային, էներգետիկ, մշակութային ոլորտում գործակցության խորացման վրա:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան կցանկանար այդ հարթակում տեսնել նաև վրացի գործընկերներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները