ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2024 թվականի ամռանը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական խորհրդանիշը։
Պաշտոնական կայքը հայտնում է, որ այնպիսի հայտնի թալիսմաններից հետո հերթը հասել է արջին։ Այս կենդանին առաջին անգամ է դարձավ Եվրոպայի առաջնության խորհրդանիշ։ Երկրպագուները հնարավորություն ունեն ՈՒԵՖԱ-ի կայքում ընտրել արջուկի անունն առաջարկվող տարբերակներից։
Ալբերտ, Բեռնարդո, Բերնհարթ, թե՞ Հերցի ֆոն Բեհր:
Այսօր երեկոյան խորհրդանիշը կներկայացվի Գերմանիայի և Կոլումբիայի միջև ընկերական հանդիպմանը՝ Arena AufSchalke մարզադաշտում։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ