Հետևեք մեզ։

Այստեղից տեղ չենք գնալու, շարունակելու ենք գործարանի կառուցումը. Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում բարձրացվեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները

15:48, 20 հունիս 2023
Այստեղից տեղ չենք գնալու, շարունակելու ենք գործարանի կառուցումը. Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում բարձրացվեցին ՀՀ-ի և  ԱՄՆ-ի դրոշները

Լուսանկարը՝ «Արմենպրես»

 

Ադրբեջանի կողմից Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա կրակահերթերի ֆոնին գործարանի տարածքում այսօր բարձրացվել են Հայաստանի և  ԱՄՆ-ի դրոշները։ Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում  ասել է,  որ այս քայլը կարող է զուտ հոգեբանական ազդեցություն ունենալ ադրբեջանցիների վրա։


«Դրոշները բարձրացնելով՝ արձանագրում ենք մեր որոշումը, որ այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Մեզ այստեղ լինելու, գործունեություն ծավալելու, կառուցել և չկառուցել թույլատրող միակ օբյեկտը ՀՀ-ն է, Հայաստանից ունենք այստեղ գործարան կառուցելու թույլտվությունն ու ցանկությունը»,-ասաց նա։


Տիրան Հակոբյանը խոսքով՝ թեև գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը թիրախավորում է գործարանը, բայց շինարարական աշխատանքներն այսօրվանից վերսկսվել են  


Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 13-ից ժամանակ առ ժամանակ կրակում էր Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա: Կրակոցների հիմքը, ըստ ամենայնի, Ադրբեջանի բնապահպանների տարածած հայտարարությունն էր առ այն, որ «գործարանը կխաթարի տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքս գետի ջրերը»։

Վերլուծական