Հետևեք մեզ։

Լարսը փակ է բեռնատարների համար՝ անբարենպաստ եղանակի պատճառով

14:28, 26 դեկտեմբեր 2025
Լարսը փակ է բեռնատարների համար՝ անբարենպաստ եղանակի պատճառով

Հյուսիսային Օսիայի Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցվել է Վրաստանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Վլադիկավկազ քաղաքից Լարս բնակավայր ընկած հատվածում մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղությամբ դադարեցվել է Մոսկվայի ժամանակով դեկտեմբերի 26-ի ժամը 11:00-ից (Երևանի ժամանակով՝ 12։00-ից)։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ սահմանափակումները կգործեն, մինչև այլ հատուկ կարգադրություն լինի։

Ռազմավարական ճանապարհը Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները