Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանում իր նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը, հաղորդում է Factor.am-ը:
Նշենք, որ այսօր Oragir.News-ը գրել է, թե իրենց տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով, և որ Անդրեասյանին, հնարավոր է կալանավորեն, Գործն, ըստ լրատվամիջոցի, հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։
Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվել են բանավոր մեկնաբանել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին լուրերը: ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն էլ ասել է, որ ԲԴԽ-ին ԱԱԾ-ում վարույթ նախաձեռնելու մասին տեղեկություն հայտնի չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: