Հետևեք մեզ։

Հրազդանի, Չարենցավանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներ

15:42, 26 դեկտեմբեր 2025
Հրազդանի, Չարենցավանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Հրազդանի, Չարենցավանի և Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները