Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով (Վերին Լարսի անցակետ) երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ճանապարհային վարչության հայտարարությունը։
Այսօր առավոտյան Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունն արգելվել էր։