Հետևեք մեզ։

Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Թրամփի և Զելենսկու հետ․ Reuters

12:22, 27 դեկտեմբեր 2025
Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Թրամփի և Զելենսկու հետ․ Reuters

Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչին։

Գործակալության տեղեկություններով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս կմասնակցի զրույցին։ Հեռախոսազրույցը կանցկացվի դեկտեմբերի 27-ին՝ ԱՄՆ-ում կայանալիք Թրամփ-Զելենսկի հանդիպմանն ընդառաջ։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ դեկտեմբերի 28-ին տեղի կունենա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները