Հետևեք մեզ։

Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը բացվել է

13:40, 27 դեկտեմբեր 2025
Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը բացվել է

Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո կցորդիչով և կիսացորդիչով մեքենաների համար բացվել է Հայաստան եող Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը։

Այս մասին հայտնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար վերականգնվել է Ախալքալա-Կարցախի և Ախալցխա-Նինոցմինդա միջպետական ճանապարհներով երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանից դեպի Հայաստան և Թուրքիա ճանապարհները փակվել էին դեկտեմբերի 27-ի առավոտյան՝ ձնաբքի և ցածր ջերմաստիճանի պատճառով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները