Հետևեք մեզ։

Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում. Փաշինյանի խոսնակ

14:45, 27 դեկտեմբեր 2025
Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում. Փաշինյանի խոսնակ

Փաշինյանի խոսնակը հերքում է թուրքական լրատվամիջոցների հրապարակած լուրը, թե Հայաստանի վարչապետը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ իրավունքները հաջորդ 99 տարիների ընթացքում։

 

«Օքայ Դեփրեմը (հոդվածի հեղինակը. խմբ) հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում։ Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են»,– գրել է Նազելի Բաղդասարյանը։

 

Նա նշել է, որ այդ հրապարակումը հստակ տեղավորվում է ՀՀ–ի դեմ ուղղված  ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները