Հետևեք մեզ։

Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթները

12:41, 28 դեկտեմբեր 2025
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթները

Հինգ երկրներից չվերթերը Երևանի օդանավակայան կժամանեն ուշացումով՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից և Թուրքիայից, այդ մասին են վկայում «Զվարթնոցի» առցանց ցուցատախտակի տվյալները: Ռուսական չվերթերից ուշացումով վայրէջք կկատարեն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Կազանից ժամանած ինքնաթիռները:

Ընդ որում, օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը Sputnik Արմենիա-ին հայտնել է, որ «Զվարթնոցն» աշխատում է բնականոն ռեժիմով. ուշացումով վայրէջք են կատարել միայն մի քանի չվերթեր, կուշանան նաև Մոսկվայից և Ստամբուլից թռչող օդանավերը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները