Հետևեք մեզ։

Հրդեհ «Գարաժ մոլի»-ի տարածքում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ

10:05, 29 դեկտեմբեր 2025
Հրդեհ «Գարաժ մոլի»-ի տարածքում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում հայտնի «Գարաժ մոլի» տանիքից կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բռնկվել են էլեկտրալարերը և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Գարաժ մոլի» անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները