Հետևեք մեզ։

Երևանում կասկադյորական ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է

10:25, 29 դեկտեմբեր 2025
Երևանում կասկադյորական ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։ Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միրումյանի հայրը Վախթանգ Միրումյանն է, ով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալն էր, ում վերջերս էր կալանավորել հակակոռուպցիոն կոմիտեն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները