Հետևեք մեզ։

Հունվարի առաջին տասնօրյակում Հայաստանը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում

12:49, 29 դեկտեմբեր 2025
Հունվարի առաջին տասնօրյակում Հայաստանը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում
Հունվարի առաջին տասնօրյակում Հայաստանը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում, հատկապես՝ հունվարի 3-4-ը: Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
 
Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, - հայտարարել է ՇՄ նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել է։
Սուրենյանը նշեց, որ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. «Հունվարին իրարամերժ ջերմային ֆոն է կանխատեսվում։ Հունվարի առաջին տասնօրյակում երկիրը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում, հատկապես՝ հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում»: Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
 
 
«Այդ հոսանքը կմնա մինչև հունվարի 8-ը ներառյալ։ Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք հոսանքները»,- ասել է նա։
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները