Բոլորիս մեղավորությունն էլ տեսնում եմ 44-օրյա պատերազմում: Դրա համար դասեր պետք է քաղել ու գնալ առաջ, առանց վախենալու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին՝ ինչ գործ ուներ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում, գաղտնիության ինչ աստիճան ուներ, Քոչարյանը չպատասխանեց և նշեց՝ եթե այդպիսի հարցեր կան՝ հրամանատարական շտաբում օտար, ոչ իրավասու մարդկանց լինելու վերաբերյալ, հարկավոր է սպասել հունիսի 27-ին ժամը 10-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի շարունակությանը: