Հետևեք մեզ։

«Անձամբ Փաշինյանի դրսևորած սադրիչ հռետորաբանությունը հանգեցրել է պատերազմի 2020-ին». Ադրբեջանի ԱԳՆ

18:00, 20 հունիս 2023
«Անձամբ Փաշինյանի դրսևորած սադրիչ հռետորաբանությունը հանգեցրել է պատերազմի 2020-ին». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում արած հայտարարություններին:


Անդրադառնալով հումնասիտար հրադադարների հաստատման և Ադրբեջանի կողմից դրանք խախտելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, թե «հայկական կողմը խեղաթյուրում է փաստերը»։

«Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ադրբեջանը 2011 թվականից սպառազինության ավելացման միջոցով սրել է իրավիճակը, նկատենք, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրել բանակցությունների միջոցով վերադարձնել իր տարածքները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և բանաձևերի հիման վրա: Չնայած այս ամենին, բոլորին հայտնի է, որ 2018-2019 թվականներին անձամբ վարչապետ Փաշինյանի դրսևորած սադրիչ հռետորաբանությունը չի նպաստել խաղաղությանը և հանգեցրել է 2020 թվականի պատերազմին»,- հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից: