Հետևեք մեզ։

ՀԷՑ-ը շարունակում է «Վարդաշեն» ենթակայանի վնասված սարքավորումների վերականգնման աշխատանքները․ հայտարարություն

14:59, 29 դեկտեմբեր 2025
ՀԷՑ-ը շարունակում է «Վարդաշեն» ենթակայանի վնասված սարքավորումների վերականգնման աշխատանքները․ հայտարարություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.
 
Ինչպես արդեն հայտնել ենք «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները.
 
ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումներն ավելի քան 36 ժամ է՝ ինչ առանց ընդմիջումների իրականացնում են ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգմանն ուղղված ինտենսիվ և անհետաձգելի աշխատանքներ:
 
Կից նկարներում ներկայացված է այս պահին իրականացվող՝ այրված սարքավորումների ապամոնտաժման և դուրսբերման, ինչպես նաև նոր սարքավորումների (նորագույն սերնդի) տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց վերջնական կարգաբերման աշխատանքները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները