Հետևեք մեզ։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:15, 29 դեկտեմբեր 2025
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Տավուշի Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևանից դեպի Գավառ ավտոճանապարհին բուք է։

 

Գավառի, Կապանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Իջևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Վայքի, Սիսիանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները