Հետևեք մեզ։

Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ. Գառնիկ Դանիելյանը՝ Խաչիկ Գալստյանի ձերբակալման մասին

16:00, 30 դեկտեմբեր 2025
Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ. Գառնիկ Դանիելյանը՝ Խաչիկ Գալստյանի ձերբակալման մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատուհասը հերթական հրահանգ է իջեցրել «ձև գտնելու» և ձերբակալելու «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։

Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ։
Օրվա բռնապետական ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում մինչև ընտրությունները ազատությունից զրկելու այն անձանց, ովքեր չեն համաձայնում այս ապաշնորհ ու հայրենադավ քաղաքականությանը։
Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության արդար պահանջին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները