Հետևեք մեզ։

Չար տարվա փակում և բարի տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից

20:58, 31 դեկտեմբեր 2025
Չար տարվա փակում և բարի տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից

Չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից

«Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք, 
մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը:

Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ Թագավորի:

Իր Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ընթացքի մեջ:

Ինչպես միշտ ասել եմ` մեր երազներն ու իղձերը ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր կյանքի օրերը: 

Միշտ հիշեք` ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ...»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները