Նիկոլ Փաշինյանի նոր որոշման համաձայն՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն փոխվարչապետի գլխավորությամբ հունիսի 22-24-ը պատվիրակություն կգործուղվի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը: