Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել է ամերիկյան բանտ:
Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են դաշնային գործակալները Մադուրոյին՝ ձեռնաշղթաներով և սանդալներով, ուղեկցում Նյու Յորքի ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենք՝ ընթացակարգերն անցնելու համար, որից հետո նա տեղափոխվել է Բրուքլինում գտնվող բարձր անվտանգության կալանքի կենտրոն:
Fox News-ի՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում 63-ամյա Մադուրոն, դիմելով լրագրողներին, ասում է. «Բարի գիշեր, շնորհավոր Նոր տարի»:
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մադուրոն նախ տեղափոխվել է Կուբայի Գուանտանամո ամերիկյան բազա, այնուհետև Նյու Յորքի Օրինջ շրջանում գտնվող Ստյուարտ ռազմաօդային ուժերի Ազգային գվարդիայի բազա: