Հետևեք մեզ։

2025-ը պատմական տարի էր, ավարտվեց հայ-ադրբեջանական պատերազմը․ Ալիև

22:31, 05 հունվար 2026
2025-ը պատմական տարի էր, ավարտվեց հայ-ադրբեջանական պատերազմը․ Ալիև

Անցյած տարին, իսկապես, պատմական տարի էր․ քաղաքական առումով ավարտվեց հայ-ադրբեջանական պատերազմը, և արդեն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ ենք ապրում․ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը։

«Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, և սա, իհարկե, մեր անկախ պատմության հիշարժան իրադարձություններից մեկն է, կամ, գուցե, ամենահիշարժանը։ Վստահ եմ, որ այսուհետև մեր ժողովուրդը կապրի խաղաղության մեջ», – նշել է Ադրբեջանի նախագահը։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները