Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինում գտնվող դաշնային քննչական մեկուսարանի շենքի վերին հարկերից մեկում գտնվող ընդհանուր խցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ Մադուրոն բանտախցում է այլ հայտնի բանտարկյալների հետ, որոնք անցնում են աղմկահարույց գործերով:
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտելէին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։
Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրանմեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։
Մադուրոն և նրա կինը մեղադրվում են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումղեկավարելու, նարկոահաբեկչության, ԱՄՆ կոկաինի ներմուծման և զենքի հետ կապվածդավադրության մեջ։ Մեղադրանքներ են առաջադրել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մադուրոյի որդու նկատմամբ, որն այս պահին ազատության մեջ է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրածօպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-նժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդիշահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթայինռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։