Հետևեք մեզ։

Հույս ունեի՝ Վրթանես Սրբազանը դարձի կգա, բայց՝ ո՛չ. Բեգլարյան

11:21, 06 հունվար 2026
Հույս ունեի՝ Վրթանես Սրբազանը դարձի կգա, բայց՝ ո՛չ. Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սկզբում ակնկալում էր՝ Տեր Վրթանեսը (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ-խմբ․) կփոխի իր մոտեցումը, սակայն նրա հետագա հայտարարություններն ու քայլերը համոզել են հակառակում՝ այդ ճանապարհը շարունակվում է։

Նրա խոսքով՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային է։

 

Բեգլարյանը նշեց, որ իր դիրքորոշումը բազմիցս հրապարակային արտահայտել է՝ ընդգծելով, որ հստակ գնահատական ունի թե՛ իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող ապօրինի միջամտությունների, թե՛ Վրթանես Սրբազանի գործողությունների վերաբերյալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները