Բոստոնի առափնյա անվատանգությունը տեղեկացրել էր, որ զբոսաշրջիկները, այդ թվում մեծահարուստ, ովքեր ցանկանում էին սուզանավով տեսնել խորտակված մարդատար «Տիտանիկ» նավը, անհետացել են Ատլանտյան օվկիանոսում։ ԱՄՆ-ն որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։
ԱՄՆ-ը C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է հատկացրել, իսկ Կանադան՝ Boeing P-8 Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռ։
Reuters-ը հայտնում է, որ Ֆրանսիան խորը սուզման ապարատով նավ կուղարկի դեպքի վայր, որպեսզի մասնակցի փրկարարական գործողությանը։ Պատճառն այն է, որ նավի վրա նաև Ֆրանսիայի քաղաքացի է եղել։